Պուտինը խոսել է Իրանի և Վենեսուելայի հետ պայմանագրեր կնքելու ԱՄՆ փորձերի մասին
ԱշխարհԱՄՆ-ը փորձում է էներգետիկ պայմանագրեր կնքել Իրանի և Վենեսուելայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Փորձում են ամեն կերպ համաձայնության գալ այն երկրների հետ, որոնց դեմ ժամանակին անօրինական սահմանափակումներ էին սահմանել։ Պատրաստ են հաշտություն կնքել Իրանի հետ, անմիջապես ստորագրել բոլոր փաստաթղթերը։ Եվ նաեւ Վենեսուելայի հետ: Վենեսուելա են գնացել՝ նրանց հետ բանակցելու, բայց պետք չէր այդ անօրինական պատժամիջոցները սահմանել»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, նախագահը վստահություն է հայտնել, որ նույնը կլինի Ռուսաստանի դեպքում։
«Նույնը կլինի մեր երկրի հետ հարաբերություններում։ Եվ ես դրանում կասկած չունեմ»,- ասել է ՌԴ նախագահը։