ԱՄՆ-ում ռեկորդային գնաճը կապված է հակառուսական պատժամիջոցների հետ. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում 40 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը կապված է հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։
«Այսօրվա գնաճի մասին զեկույցը հիշեցնում է, որ ամերիկացիների բյուջեները սպառվում են գների աճով, և ընտանիքները սկսում են զգալ Պուտինի թանկացումների ազդեցությունը: Այս ամիս գնաճում մեծ ներդրումն արել է բենզինի և էներգակիրների գների բարձրացումը, քանի որ շուկաները արձագանքեցին (նախագահ) Պուտինի ագրեսիվ քայլերին», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ, սակայն նշել է, որ Ռուսաստանն ավելի բարձր գին է վճարում։