Մակրոնն ասել է, որ այժմ հնարավոր չի համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այժմ հնարավոր չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մակրոնն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացրած Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ընդունելու որոշումը կքննարկվի այսօր երեկոյան Վերսալում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում։
«Առաջին հերթին, կարծում եմ, այս ընթացքում պետք է ուժեղ ազդանշան ուղարկել Ուկրաինային և ուկրաինացիներին... Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Կարո՞ղ ենք բացել (ԵՄ-ին անդամակցելու) ընթացակարգը մի երկրի առաջ, որտեղ այսօր պատերազմ է ընթանում։ Չեմ կարծում»,- ասել է Մակրոնը։