ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ ոչ կոնվենցիոնալ զենք օգտագործվի. Փսակի
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ ոչ կոնվենցիոնալ սպառազինություն օգտագործվի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ոչ կոնվենցիոնալ սպառազինության օգտագործումը կհանգեցնի ամերիկյան վարչակազմի դիրքորոշման վերանայմանը, Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ոչ զորք ուղարկել Ուկրաինա, ոչ էլ պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։
Նա նաև հերքել է այն տեղեկությունը, թե ամերիկյան կողմն ունի քիմիական և կենսաբանական ռազմական ծրագրեր և նշել, որ Ռուսաստանն ունի նման հնարավորություններ։