Մակրոնն ասել է, որ չի ակնկալում ուկրաինական ճգնաժամի լուծում մոտ ապագայում
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի ակնկալում Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորում մոտ ապագայում, փոխանցում է Interfax-ը։
«Ես պետք է ազնիվ լինեմ և ասեմ, որ չեմ տեսնում դիվանագիտական կարգավորման հնարավորություն առաջիկա մի քանի ժամում կամ հենց առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ասել է Մակրոնը լրագրողներին՝ Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։
Միաժամանակ նա վստահեցրել է, որ շարունակելու է օգնել խնդրի լուծմանը. «Առաջիկա օրերին նախագահ Պուտինի հետ կխոսենք։ Կտեսնենք, թե արդյոք առաջընթաց կա երկու կողմից»:
Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ իր շփումների ընթացքում կփորձի «ազդել Ռուսաստանի վրա, նրան մղել փոխզիջումների»։