ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նպատակը
ԱշխարհԼրագրողների համար հերթական ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները կփոխեն Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը և կդադարեցնեն հակամարտությունն Ուկրաինայում, փոխանցում է ТАСС-ը։
Ընդ որում, Սպիտակ տան ներկայացուցիչը չի կարողացել հստակ կանխատեսել, թե երբ կարող են տեղի ունենալ այդ փոփոխությունները։
«Մեր հաշվարկն այն է, որ այս ֆինանսական պատժամիջոցները և այն փաստը, որ մենք մոբիլիզացրել ենք համաշխարհային հանրությանը` աջակցության համար, ազդեցություն կունենան. մեր նպատակն, իհարկե, այս հակամարտությունը դադարեցնելն է», - ասել է նա: