ԴԱԻՇ-ը հաստատել է իր առաջնորդի մահը
ԱշխարհԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հաստատել են իրենց առաջնորդներից մեկի՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայշիի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արգելված կազմակերպությանը։
«Իսլամական պետությունը» հաստատում է առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիի մահը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդն է Աբու ալ-Հասանա ալ-Հաշեմի ալ-Քուրայշին:
Ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարի 3-ին, Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկյան բանակի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրայշին։