Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ռազմական գործողություններում կամավորներ ներգրավելու առաջարկին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում կամավորներ ներգրավելու առաջարկին, գրում է Ռիա Նովոստին։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, պետք է նրանց գրկաբաց դիմավորել և օգնել տեղափոխվել պատերազմի գոտի»,֊ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ թվով դիմումներ է ստանում տարբեր երկրներից ժամանած կամավորներից։ Ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքի երկրներից է՝ արդեն ավելի քան 16 հազար հայտ։