Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Chevrolet-ն ու 2 Opel-ները, կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Chevrolet և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբոնի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ