Բանակցությունների մեջ ես ինձ չեմպիոն եմ համարում. Արա Աբրահամյան
ՔաղաքականԱյսօր՝ մարտի 15-ին, Ալեքսանդր հյուրանոցի «Կարս» սրահում կայացավ «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը, որի հատուկ հյուրն էր Ամերիկայի Burlington Capital ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսը:
Նրանք ներկայացրին իրենց ծրագրերը՝ ուղղված Հայաստանի կրթական, առողջապահական, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտների բարելավմանը: Լարգրողների կողմից այդ ծրագրերի հետ կապված հնչեցին բազում հարցեր, սակայն անմասն չմնացին նաև քաղաքական դաշտին վերաբերող հարցերը:
Լրագրողներից մեկի հարցին, այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, արդյոք դավաճան է, ի պատասխան Արա Աբրահամյանն ասաց, որ եթե հիվանդություն կա, այն պետք է բուժվի, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է մինչև վերջ գնար և հաղթեր, սակայն չարեց դա. «Նույնը արեց Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ վերջում էլ Նիկոլ Փաշինյանը: Բոլորն էլ մեղավոր են այս իրավիճակի համար, մենք ենք մեղավոր՝ բանակ չունենք, որ կռվենք, հո Ադրբեջանը չէ մեղավոր: Հարցը պետք է ճիշտ դրվեր, բանակցությունների մեջ ես ինձ համարում եմ չեմպիոն. եթե խնդիրը ճիշտ դրվեր, ճիշտ լուծում կտրվեր»,- նշեց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ, անկարելի է բացառել, որ մեղավորներից մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է:
Նա նաև խոսեց հայ-ռուսական հարաբերություններից, կարևորելով դրանց դերը.
«Մենք փոքր պետություն ենք և եթե ունենք գործընկեր երկիր, ապա պետք է մինչև վերջ նրան դիմենք՝ անկախ այն հանգամանքից նա լավն է, թե ոչ: Մենք ամերիկացիներին և ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ եթե մեր դաշնակից երկրի հետ ենք՝ դա նորմալ է: Կարող ենք համագործակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, սակայն այդ համագործակցությունը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի»,- ընդգծեց Արա Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ