Դա խուլիգանություն է․ Պեսկովը՝ ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում կատարվածի մասին
Ռուսական «Առաջին ալիքի» «Время» հաղորդման շրջանակում հակապատերազմական պաստառով աղջկա հայտնվելը խուլիգանություն է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Vedomosti֊ն։
««Առաջին ալիքը», ինչպես մեր առաջատար հեռուստաալիքները, որակյալ, շատ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվության բրենդ է։ Ինչ վերաբերում է այդ աղջկան, ապա դա խուլիգանություն է։ Ալիքի ղեկավարությունը պետք է զբաղվի սրանով։ Սա մեր օրակարգային հարցը չէ»,- պատասխանել է Պեսկովը։
Ինչպես հայտնի է, մարտի 14-ին ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում, երեկոյան լուրերի թողարկման ժամանակ, վազելով տաղավար է մտել հակապատերազմական պաստառ բռնած մի աղջիկ՝ խմբագիր Մարինա Օվսյանիկովան: Հարուցվել է քրեական գործ։ Օվսյանիկովային սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ