Կադիրովն ուկրաինացի զինծառայողներից պահանջել է դադարեցնել անմեղ չեչենների առևանգումը (տեսանյութ)
ՏեսանյութերՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հղել Ուկրաինայի զինված ուժերին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինայում բնակվող չեչենների առևանգումը, հայտնում է РИА «Новости»-ն։
«Վստահեցնում եմ, որ իշխանությունների այս հանցագործությունն անպատիժ չի մնա։ Մենք կգտնենք բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս նացիստական դրսեւորումների մեջ և կպատժենք նրանց։ Չզարմանաք, եթե պահանջը նույն կերպ կատարվի»,- ասել է նա։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ դա կազդի ինչպես հանցագործների, այնպես էլ նրանց վրա, ովքեր տեղեկություններ ունեն առևանգվածների գտնվելու վայրի մասին, սակայն «նախընտրում են լռել»։
«Քանի դեռ ուշ չէ, բաց թողեք անմեղներին»,- եզրափակել է Կադիրովը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից