Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Մարտի 17-ին, ժամը 08։22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը (Է․ Ա․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել` 09:34-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ