Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը «Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն է Ֆիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացի Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Որ հասցեներում այսօր ջուր չի լինի Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթող Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով Օրվա խորհուրդ. նոյեմբերի 10 

«Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանում

Սոցիալական աշխատողի մասնագիտական օրն այս տարի համայնքը նշում է համակարգային մի շարք բարեփոխումներով: Դեռևս 2019 թ-ից սոցիալական պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած փոփոխությունների ամփոփվում են «Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառմամբ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Զարուհի Բաթոյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, պետական, միջազգային և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:

«Սոցիալական պաշտպանության նոր համակարգը ներդնելու նպատակով մեր կողմից կազմակերպվել է մասնագիտական ուսուցում, վերապատրաստում, որոնք համայնքային աշխատողների մոտ ձևավորեցին համապատասխան հմտություններ և կարողություններ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում ծրագրեր իրականացնելու համար: Շատ կարևոր է, որ համայնքը և կառավարությունը նշված ոլորտում շարժվեն մի ուղղությամբ՝ ճիշտ դերաբաշխումներով, որը կնպաստի ՀՀ-ում, մասնավորապես՝ Երևան համայնքում հասցեական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, միջազգային կառույցներին՝ USAID, UNICEF մեր այս դժվար գործընթացին աջակցելու համար և հուսով ենք՝ այդ համագործակցությունը շարունակական է լինելու»,- ելույթի իր խոսքում նշում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Համայնքի նախաձեռնած կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխությունների նպատակը քաղաքացիներին առավել արդյունավետ սոցիալական աջակցության տրամադրումն էր, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն ու նոր ծրագրերի արդյունավետ իրականացումը: Համակարգային փոփոխության առաջնային քայլը սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության ձևավորումն էր, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքում:

Եվ, որ կարևոր է, համայնքն այսուհետ բոլոր վարչական շրջաններում կունենա արհեստավարժ սոցիալական աշխատողներ և հոգեբաններ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իրենց հերթին նկատում են. հաջողված այս փորձը պետք է կիրառելի լինի նաև մարզերում և համայնքներում՝ ապահովելով ապակենտրոն աշխատանք:

«Իսկապես, շատ ուրախալի է, որ տարեցտարի և՛ հասարակության մեջ, և՛ պետական ու տեղական կառավարման համակարգերում գնալով սոցիալական աշխատողի տեղն ու դերը գնահատում ու մեծացնում ենք: Խոշորացման գործընթացում նույնպես գործընկերների ներկայացվածությանը մեծ տեղ ենք տալիս, և բոլորիս նպատակն է առողջ ու բարեկեցիկ հասարակություն ունենալը, իսկ այդ գործում անգնահատելի է սոցիալական աշխատողի դերը,- նշում է Գնել Սանոսյանը:

«Ուզում եմ մեկ անգամ ևս հաստատել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է այն քաղաքականությունը, որ սոցիալական աշխատանքը պետք է մատուցվի ապակենտրոն, պիտի գնանք դեպի համայնքներ, պիտի զարգացնենք սոցիալական աշխատողի դերն ու արժևորենք կարևորությունը հենց համայնքում, քանի որ համայնքն է հասցեատերը հիմնական բոլոր խնդիրների: Մենք շարունակելու ենք աջակցել այս բարեփոխումներին, որի վառ ապացույցն է միասնական սոցիալական ծառայության ներդրումը, այն ուղենիշների մշակումը, որով, բոլորս մեկտեղելով մեր ջանքերը, պիտի գնանք դեպի ավելի ապահով համայնքներ»,- ընդգծում է Տաթևիկ Ստեփանյանը:

«Մենք բոլորս միասին ունենք շատ կարևոր տեսլական՝ հասնելու շատ արդյունավետ սոցիալական համակարգի, որը կօգնի հասցեական ծրագրեր իրականացնել համայնքներում: Շնորհակալ եմ համայնքին միացած բոլոր կառույցներին, որովհետև բոլորը միասին հավաքվեցին այդ տեսլականի շուրջ, և սկսեցինք ձևավորել այն ճանապարհը, որով պետք է միասին աշխատենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Ամփոփելով բարեփոխումների արդյուքները՝ միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները ևս փաստում են. համատեղ անցած ճանապարհը ցանկալի արդյունք տվեց, իսկ առջևում նոր նախաձեռնություններ ու ծրագրեր են:

«Մենք հպարտ ենք աջակցել Հայաստանին ուժեղացնելու երկրի սոցիալական պաշտպանության համակարգը՝ արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի եղանակով: Այս ոլորտում սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության հետ՝ մեր գործընկերներ «Վորլդ Վիժն»-ի և «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի հետ համատեղ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրով։ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնել է համայնքի սոցիալական աշխատողների թիվը երկրում բազմապատկել 15 գործակցով՝ 2017-ի 8 սոցիալական աշխատողների թիվը 2022-ին հասցնելով 125-ի։ Մենք արդյունավետ կերպով համագործակցություն ունենք նաև Երևանի քաղաքապետարանի հետ. աջակցել ենք քաղաքապետարանի նախաձեռնած մի շարք համակարգային բարեփոխումներին։ Դրա շնորհիվ Երևանը նախկին մեկ համայնքային սոցիալական աշխատողի փոխարեն հիմա ունի մոտ 60-ը։ Ու սա դեռ սկիզբն է»,-իր ելույթում նշում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

«Երևանի քաղաքապետարանի գլխավորությամբ վերջին մի քանի տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ և «Վորլդ Վիժն»-ի հետ սերտ համագործակցությամբ, աշխատել է բարելավել համայնքում սոցիալական պաշտպանության համակարգը՝ բարեփոխումներին միտված աշխատանքը չդադարեցնելով նույնիսկ 2020թ. ծանր ճգնաժամային իրավիճակներում: Սոցիալական աշխատանքը կարևորագույն գործիք է արդյունավետ սոցիալական պաշտպանության գործում՝ ապահովելու համար, որ խոցելի ընտանիքներն ստանան անհրաժեշտ աջակցություն: Հուսանք, որ Երևանի քաղաքապետարանում իրականացված սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներից քաղած դասերը կկիրառվեն ազգային մակարդակում իրականացվող նոր սոցիալական պաշտպանության ռազմավարությունը մշակելու, ինչպես նաև կից համակարգի բարեփոխման գործընթացներում, որոնց կյանքի կոչման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր աջակցությունն է հայտնում»,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ սոցիալական ոլորտի համակարգային փոփոխությունների գործընթացում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանն արժանացել է «Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող» կոչմանը:

Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, ինչպես նաև 2020թ. երկրում ստեղծված COVID-19-ով ու պատերազմով պայմանավորված արտակարգ իրավիճակներում սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծման համար համայնքային մի շարք ծառայողներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

«Վստահ եմ, որ մենք կշարունակենք այս աշխատանքը՝ գրանցելով նորանոր արդյունքներ: Երբ տարին ավարտենք ու ամփոփենք, կարծում եմ, ներկայացվածից մեր ձեռքբերումներն ավելի շատ կլինեն: Սոցիալական աշխատողների գործը հաճախ չի երևում, տեսանելի չէ շատերի համար, բայց նրանց աշխատանքն ամենակարևորն է, քանի որ այդ աշխատանքի նպատակը մարդկանց միջավայրը բարելավելն է, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր արժեքներ: Աշխարհը փոխվում է, և մենք անընդհատ պետք է զարգացնենք մեր կարողություններն ու գիտելիքները՝ հաղթահարելով բոլոր մարտահրավերները»,- ընդգծում է քաղաքապետը:

Համակարգային բարեփոխումները կշարունակվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ վստահեցնում է քաղաքապետ Սարգսյանը: Նախաձեռնված ու նախաձեռնվող ծրագրերի հիմքում մեկ նպատակ կա՝ որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ առավել վերահսկելի և թափանցիկ դարձնելով համայնքի գործառույթները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՕրվա խորհուրդ. նոյեմբերի 10Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկԻսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՌուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին
Ամենադիտված