Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ 

Իրավիճակը ծայրահեղ բարդ է. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս մահացու ռիսկերը, և քրոմոսոմային մակարդակով հանրային անտարբերություն՝ սեփական անվտանգության և արցախահայության ճակատագրի հանդեպ։

Գործող իշխանության որակը՝ դիսկոտեկից մինչև Կրեմլ մեկ քայլով հասածների հանրույթը, փաթեթավորված գավառական կոսմոպոլիտիզմով, հանգեցրեց ազգային աղետի։

1-2 օր առաջ Աժ-ում Արցախի հարցով լսումներ էին՝ առանց իշխանության ներկայացուցիչների։ Ընդամենը մի քանի լուրջ ելույթ, իսկ ընդհանուր՝ ծայրահեղ տխուր, վախեցնող պատկեր։ Հավաքված էր հակաիշխանական արեալը՝ այն, ինչը հասարակության համար պետք է դառնար իշխանության այլընտրանքը։

Բայց պատկերը Չպետությունն էր. տպավորություն էր, որ այդ դահլիճում 90-ականներն էին։ Քաղաքական մտածողության որակը 90-ականների էր, կարծես թե չի եղել դրանից հետո պետության 25 տարվա ընթացք, 25 տարվա բանակցային պրոցես, չի եղել Քի Վեսթ,  Մադրիդ, Կազան, չէր եղել Մինսկի խումբ, չի եղել պատերազմ ու չկան այսօրվա իրողությունները։ Մնում էր վերջում բոլորով հայրենասիրական երգեր երգեին։

Հաջորդ օրը ԱԺ-ում նույն թեմայով նիստ էր՝ քննարկումներ, իրար «ներկա և նախկին դավաճաններ» ասելու ներկայացում։ Պե՞տք էր դա, ստեղծված վիճակում կա՞ր դրա կարիքը։ Լավ, խոսեցիք, լայքեր ապահովեցիք, բա հետո՞։ ԱԺ դահլիճից դուրս կա իրական կյանք, իրական թշնամի, իրական դաշնակից, իրական վտանգներ։ Այս բոլորը հաշվի առնվո՞ւմ է։ Եվ ընդհանրապես, զգայուն թեմայով փակ նիստերի բովանդակությունը մի ժամ հետո հայտնվում է մամուլում. այդ լրջությա՞մբ ենք մենք վերաբերվում մեր ամենակարևոր հարցերին։

Սա խոսում է պետականության խոր և դինամիկ դեգրադացիայի  մասին։ Մեր պետությունը կորցնում է բովանդակությունը։

Կիրառական տեսակետից ոչիշխանական արեալը իր չասելիքով երբեմն լեգիտիմացնում է գործող իշխանությանը, և դա աշխատում է թե´ ներսի իներտ զանգվածի հետ, թե´ արտաքին խաղացողների։

Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։

Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ինստիտուտ, որը հետևում է մեր վտանգներին, մեր ռիսկերին։ Ի դեպ, հակառակորդը  օպերատիվ փոխում է իր խնդիրները, դրանց առաջնահերթությունները՝ կախված ուկրաինական պատերազմի ընթացքից։ Օրինակ՝ Սյունիքի միջանցքից սահուն անցում կատարեց «Արցախի խժռմանը», որովհետև ֆիքսեց, որ միջազգային կոնյունկտուրան այս պահին դրա համար ավելի նպաստավոր է։ Իսկ Հայաստանում չկա նույնիսկ այդ պատերազմի ինստիտուցիոնալ ընկալումը։

Կառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում։ Ժամեր անց ադրբեջանական բանակը սկսեց գործողություններ Արցախում։

Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «մենք պետք է սովորենք  գազատարը փակ վիճակում նաև ապրել» ու հիշեցնում, որ 90-ականներին էլ է այդպես եղել։ Այո, եղել է, ուրեմն մոռանա՞նք, որ դրանից հետո 25 տարի եղել են գազով, լույսով ապահով, անվտանգ Արցախ ու Հայաստան։

Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք

Իշխանությունը ասելիքը չունի։ Խոր հուսահատության մեջ է, դա անզեն աչքով երևում է. իշխանության հաջորդ օրվա ասելիքը և ինտոնացիան արմատապես տարբերվում են նախորդ օրվա ասածից կամ լռությունից։ Նման վիճակը սովորաբար բերում է նոր կորուստների։

Իսկ ի՞նչ կա դիմացը. ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, իրավիճակը պատկերացնում են խորությամբ, բայց ընդհանուր համակարգը կազմաքանդված է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Քաղաքացին զանգվածաբար օտարանում է պետությունից, իշխանությունը պետությունն ընկալում է որպես իշխանություն պահելու միջոց միայն։ Այս պայմաններում ոչիշխանական նոր ձևաչափերի ստեղծումը և ձևակերպված գրագետ բովանդակությունը դառնում է ծայրահեղ առաջնահերթություն։ Բայց ժամանակը քիչ է, իսկ մենք դանդաղում ենք։ Ժամանակն է, որ ոչիշխանական համակարգերի լուրջ անհատներն անկեղծ հարցադրումներ անեն՝ ինչո՞ւ ենք դանդաղում,  ո՞վ կամ ի՞նչն է արգելակում՝ վերակազմավորվելու և  գրագետ բովանդակությամբ միավոր դառնալու համար։ Չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերը չեն կարողանում անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովել։

Եթե շարունակենք դանդաղել, ապա հաջորդ փուլում մեզ ասելու են՝  «Մենք պետք է սովորենք առանց Արցախ ապրելու», իսկ կարճ ժամանակ հետո՝ «Մենք պետք է սովորենք ապրել առանց պետություն»։ Ու էլի կլինի ինչ-որ իշխանություն, ինչ-որ ընդդիմություն, ինչ-որ դաշինքներ ու լսումներ։ Սա՞ է մեր ուզածը։

Ակնհայտ է, որ փակ սենյակներում, այդ թվում՝ դրսի հետ աշխատող կաբինետներում, կայացվում են որոշումներ, որոնց որակը և հետևանքներն ազդելու են բոլորիս վրա, և որոնց վրա որևէ մեկս ազդեցություն չունի։

Իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ոչ մի հեշտ լուծում չկա։ Միակ ռեսուրսը հայկական է։ Ուրեմն պետք է գնալ դրա արագ կազմակերպման ճանապարհով։

Միկրոմակարդակում քաղաքացին է մտահոգ է, բայց դա չի վերածվում մտահոգ հանրության։ Համատարած մարազմը պետք է կանգնեցնել, որ հետո հասկանանք անելիքը։

Հայաստանի Դե-մարազմատիզացիայի պրոցեսը պետք է սկսվի հանրության 2 տոկոսի կազմակերպմամբ, որը կակտիվացնի 200 հազար մարդու։ Մնացածը դիտորդի կարգավիճակ է՝ Արցախի կորստի և պետության փլուզման։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր
Ամենադիտված