Կարմիր խաչը դեռևս չի կարող օգնել Մարիուպոլի բնակիչներին
ԱշխարհԿարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ դեռևս չի կարող օգնություն տրամադրել պաշարված Մարիուպոլին, քանի որ Ռուսաստանից և Ուկրաինայից անվտանգ անցման երաշխիքներ են պահանջում։
«Կողմերը պետք է համաձայնության հասնեն անվտանգ անցումը ապահովելու համար: Նրանք պետք է հրապարակեն երթուղին և մարդկանց բավականաչափ ժամանակ տան քաղաքը լքելու համար: Այս պահին մենք այնտեղ մուտք գործած թիմ չունենք», - Կարմիր խաչից հայտնել են BBC-ին: