Ուկրաինայում գործ է հարուցվել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման փաստով
ԱշխարհԿոնոտոպի շրջանի դատախազությունը հետաքննում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու գործը` Սումիի շրջանի բնակիչների մահվան և վիրավորվելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
«Մարտի 27-ին, ժամը 17:15-ին Սումիի շրջանի Չումակովո գյուղից դուրս գտնվող ճանապարհին ռուսական զինտեխնիկայի շարասյունը շարժվում էր, ռուս զինծառայողը, անտեսելով միջազգային իրավունքը, դիտավորյալ վրաերթի է ենթարկել նույն ուղղությամբ քայլող հետիոտների»,- հաղորդում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ արդյունքում տուժել է ընտանիքը՝ տուժել են 15-ամյա դեռահասը և նրա մայրը, 33-ամյա տղամարդը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։