Բայդենը գնահատել է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել իր և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ դեմ առ դեմ նոր հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բայդենը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողի՝ պետությունների ղեկավարների միջև բանակցությունների հեռանկարի մասին հարցին։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դա կախված է նրանից, թե ինչի մասին է ցանկանում խոսել ՌԴ նախագահը։
ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է ՌԴ նախագահի մասին իր խոսքերը` նշելով, որ հայտարարությունը, թե Պուտինը «ռազմական հանցագործ» է, Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշումը չէ, այլ ընդամենը անձնական վրդովմունքի արտահայտություն։
Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ղեկավարությունը փոխելու քաղաքականություն չունի։