«Գրեթե 4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան»․ ՄԱԿ
ԱշխարհՓետրվարի 24-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան՝ ավելի քան 2,3 մլն, Ռումինիա՝ ավելի քան 602 հազար և Մոլդովա՝ ավելի քան 385 հազար։