Թել Ավիվի մերձակա քաղաքում հարձակման արդյունքում հինգ մարդ է զոհվել
Աշխարհ
Երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցու հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բնեյ Բրակ քաղաքում։
Հարձակվողը սպանվել է ոստիկանների կրակոցից։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը 26-ամյա պաղեստինցին էր, ով ապրում էր Յաբադ քաղաքում՝ Ջենինի մերձակայքում, Հորդանան գետի հյուսիսային ափին։
Նա նախկինում պատիժ է կրել իսրայելական բանտում՝ երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար։ Սա երրորդ նման զինված հարձակումն է վերջին շաբաթվա ընթացքում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է