Ուկրաինայի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Գերմանիային անբավարար աջակցության մեջ
Աշխարհ«Արևմտյան որոշ պետություններ հիանալի կերպով արդարացումներ են գտնում, երբ խոսքը գնում է Ուկրաինային աջակցելուն: Այս հարցում նրանք իսկապես գերազանց են: Գերմանիան վախենում է տնտեսական զոհաբերությունների գնալ: Գիտեք ի՞նչ: Մենք իրական զոհողությունների ենք գնում։ Մենք կորցնում ենք մարդկանց»: Այս մասին Stern ամսագրին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ձեր երկիրը պետք է ավելին անի»,- ընդգծել է նա։
Կուլեբան նաև պահանջել է դադարեցնել ռուսական ապրանքների ներմուծումն ու արտահանումը գերմանական նավահանգիստներով, անջատել ռուսական բոլոր բանկերը SWIFT համակարգից և անհապաղ դադարեցնել Ռուսաստանից գազի, նավթի և ածուխի մատակարարումը։