Հարավային Օսիան շուտով իրավական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի մաս դառնալու համար. Անատոլի Բիբիլով
ԱշխարհՀարավային Օսիան շուտով իրավական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի մաս դառնալու համար: Այս մասին իր ուղերձում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն իր ուղերձում:
«Օսերի՝ պառակտված ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը միավորումն է մեկ պետության շրջանակներում։
Այդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Մեր ժողովուրդը բազմիցս սահմանել է այս նպատակը, մենք հնարավորություն ունեցանք իրականություն դարձնելու մեր դարավոր երազանքը 2014 թվականին, երբ Ղրիմը վերադարձավ հայրենի նավահանգիստ։ Այն ժամանակ մենք բաց թողեցինք մեր հնարավորությունը, բայց չենք կարող թույլ տալ, որ դա կրկնվի:
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ուղին: Ժողովրդի ձգտումները: Եվ այս ճանապարհով ենք մենք շարժվելու։ Առաջիկայում համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք։ Հարավային Օսիայի Հանրապետությունը լինելու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի մաս»,- ասել է նա։
Նշենք, որ Հարավային Օսիան ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։