Կադիրովը կարծում է, որ ռուս գլխավոր բանակցողը սխալվել է «ձևակերպման» մեջ
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին սխալվել է «ձևակերպման մեջ»։ Այս մասին գրում է РБК-ն։
«Ես ուզում եմ դիմել մեր բոլոր քաղաքացիներին... Մենք ոչ մի զիջման չենք գնա։ Պարոն Մեդինսկին սխալվել է: Սխալ ձևակերպում է արել: Եվ ուրեմն, պետք չէ անհանգստանալ, մենք ունենք մեր սեփական հրամանատարը, գերագույն հրամանատարը, որը 100 տարի առաջ է նայում։ Իսկ դուք, եթե կարծում եք, որ նա կթողնի այն, ինչ սկսել է այնպես, ինչպես դա մեզ հիմա են ներկայացնում, ապա դա երբեք ճիշտ չէ»,- ասել է Ռամզան Կադիրովը։