Կիևը նշել է Աբրամովիչի դերը ռուս-ուկրաինական բանակցություններում
ԱշխարհՌուս գործարար Ռոման Աբրամովիչը շատ արդյունավետ միջնորդ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացում, ճեպազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Նա (Աբրամովիչը – խմբ.) շատ արդյունավետ միջնորդ է պատվիրակությունների միջև։ Այսինքն՝ մասամբ չափավորում է գործընթացը, որպեսզի մուտքի մոտ թյուրիմացություն չլինի։ Այսինքն, երբ կողմը ինչ-որ բան է հայտարարում, իսկ մյուս կողմը դա սխալ է հասկացել՝ բանակցային գործընթացի լոգիստիկայի տեսանկյունից»,- Պոդոլյակի խոսքերն է մեջբերում Korrespondent.net-ը։
Մեկնաբանելով Ռոման Աբրամովիչի հնարավոր թունավորման մասին տեղեկությունը՝ Պոդոլյակն ասել է, որ դա համարում է սպեկուլյատիվ, դավադրության տեսություն, որը պետք է ճնշում գործադրի պատվիրակությունների վրա, թույլ չտա կենտրոնանալ էության, այլ ոչ թե ձևի վրա։