Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է ռուսական Ս-400-ի այլընտրանքների որոնման մասին
ԱշխարհԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է դիտարկել այլ երկրներից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հարցը, որոնք այլընտրանք կդառնան ռուսական Ս-400 Triumph զենիթահրթիռային համակարգերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ս-400-ն անհրաժեշտություն էր երկրի համար։ Անկարան ներկայումս բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ պաշտպանական այլ համակարգերի գնման համար։ Աքարը վստահություն է հայտնել, որ այլընտրանք կգտնվի, և Թուրքիան կգնի այդ համակարգերը, ասել է նախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400, քանի որ ԱՄՆ-ն իրեն չի վաճառել Patriot համալիրներ։