Թուրքիան և Գերմանիան կլինեն Ուկրաինայի անվտանգության առաջին երաշխավորները. Արախամիա
Աշխարհ«ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ պաշտպանել են Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու առաջարկները Կիևի հնչեցրած հայեցակարգում»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիլ Արախամիան։
Նա նշել է, որ Կիևը ողջունում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, ով հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավոր` առաջարկվող հայեցակարգին համապատասխան։
Նա նաև հիշեցրել է, որ երեկ Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։
«Այսինքն՝ այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկու հզոր երկրներ արդեն աջակցել են մեր առաջարկներին»,- հավելել է Արախամիան։