Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ՌԴ զորքի կորուստների մասին
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը պատերազմի 40-րդ օրվա երեկոյան ամփոփման մեջ հիմնականում ուշադրություն են հրավիրում ռուսական բանակի կորուստների վրա։ Այս մասին հայտնել է BBC-ն։
Ուկրաինայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համակցված բանակի 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի կորուստները կազմել են «անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելի քան 40%-ը»:
Իզյում քաղաքում «237-րդ տանկային գնդի և 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 752-րդ մոտոհրաձգային գնդի» զգալի կորուստների պատճառով ռուս զինվորականները տեղի դպրոցներից մեկը վերափոխել են հիվանդանոցի: Ռուսական զորքերը, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, բռնի ուժով տեղահանում են տեղի բնակիչներին Ռուսաստանի Դաշնության տարածք։