Ուկրաինան դարձել է «վրացի հանցագործների արգելավայր». Վրաստանի փոխվարչապետ
ԱշխարհՎրաստանի փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին Ուկրաինան անվանել է «վրացի հանցագործների արգելավայր»։ Նա այսպես է մեկնաբանել ուկրաինական իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի Դաշնությունում պատժամիջոցային ապրանքների ենթադրյալ մաքսանենգության մասին:
«Ես կցանկանայի, որ Ուկրաինայի կառավարությունը չհավատա այս հանցագործների պատմություններին և համագործակցի ոչ թե մեզանից փախած արմատական ընդդիմության, այլ Վրաստանի կառավարության հետ»,- նշել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները և Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էին, որ Թբիլիսին և Մոսկվան, իբր, բանակցում են զենքի փոխադրման «մաքսանենգ ճանապարհի» ստեղծման շուրջ։