Աշխարհում էներգետիկ իրավիճակը Արևմուտքի պատճառով է վատացել․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արեւմտյան երկրները տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում սեփական սխալների պատասխանատվությունը փորձում են Ռուսաստանի Դաշնության վրա գցել, հայտնում է MK-ն։
«Իրավիճակը էներգետիկ ոլորտում վատթարանում է կոպիտ, ոչ շուկայական միջոցների, այդ թվում՝ եվրոպական որոշ երկրներում մեր «Գազպրոմ» ընկերության նկատմամբ վարչական ճնշումների հետեւանքով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Մեկնաբանելով «Գազպրոմ»-ի ակտիվներն արտասահմանում ազգայնացնելու փորձերը՝ Պուտինը այս գործիքը «երկսայրի զենք» է անվանել։ Նա զգուշացրել է, որ այդպես կարելի է շատ հեռուն գնալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել է ռուսական Gazprom Germania հոլդինգի դուստր ձեռնարկությունը փոխանցել Դաշնային ցանցային գործակալության վերահսկողությանը։