ԱՄՆ գլխավոր շտաբի ղեկավարն ասել է, որ մեծանում է տերությունների միջև մեծ հակամարտության հավանականությունը
ԱշխարհԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Ներկայացուցիչների պալատում բյուջեի լսումների ժամանակ ասել է, որ մեծ տերությունների միջև մեծ հակամարտության հավանականությունը մեծանում է, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մտնում ենք մի աշխարհ, որը դառնում է ավելի քիչ կայուն, և մեծ տերությունների միջև էական միջազգային կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում», - ասել է նա:
Միլին Չինաստանին և Ռուսաստանին անվանել է «գլոբալ տերություններ», որոնցից յուրաքանչյուրն ունի զգալի ռազմական ներուժ և ձգտում է հիմնովին փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը։
Լսումների շրջանակներում Միլին առաջարկել է նաև ստեղծել մշտական ռազմակայաններ Արևելյան Եվրոպայում ռոտացիոն անձնակազմով։