Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը «Բուչայի շուրջ հիստերիայով» փորձում է խափանել բանակցությունները
ԱշխարհՈւռճացնելով հիստերիան Բուչայի շուրջ` Արևմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը, որում առաջընթաց է գրանցվել Ստամբուլում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «Բուչայում ակհայտ կեղծ սադրանքը» տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինան առաջին անգամ թղթի վրա դրեց հնարավոր խաղաղության դրույթները, այդ թվում՝ Ղրիմի վերաբերյալ։
«Առաջին անգամ ուկրաինական կողմը թղթի վրա դրեց իր պատրաստակամությունը՝ հայտարարելու իր պետությունը չեզոք, ոչ դաշնակցային, ոչ միջուկային, և առաջին անգամ հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ հրաժարվելու իր տարածքում օտարերկրյա պետությունների զենք տեղակայելուց և իր տարածքում օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելուց` բացառությամբ սույն պայմանագրի բոլոր երաշխավոր երկրների համաձայնության, որում, հուսով ենք, կներառի Ռուսաստանի Դաշնությունը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ