Պետք է բացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք․ Լավրով
ԱշխարհՈւկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է բանակցենք այնպես, որ ամբողջությամբ բացառենք ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին՝ դեպի Ուկրաինա»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի քննարկել, այսպես կոչված, «ապառազմականացումն» ու «ազատագրումը նացիստներից», ապա նրանք չեն շարունակի բանակցությունները։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մասին բանակցությունները ծանր են ընթանում։