ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային․ Բորել
ԱշխարհԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան պարտություն կրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրան, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, գրում է Ռիա Նովոստին։
«Այս խորհրդարանում նրանք ինձ ասացին, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչի համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային զինելը: Բայց որպեսզի ամեն ինչ չավարտվի կործանված և պարտված երկրում միլիոնավոր փախստականներով և հազարավոր զոհերով ( և մենք դա չենք ուզում), ուստի պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել է ուկրաինական բանակին ռազմական օգնության ֆինանսավորման համար, «այնքան էլ էական գումար չէ՝ հաշվի առնելով, թե ԵՄ-ն օրական որքան է ծախսում Ռուսաստանի Դաշնությունում վառելիքի գնումների վրա»։