Տարբեր տեսակի զինատեսակներից մոտ 27 հարված է հասցվել Խարկովի բնակելի թաղամասերին. Օլեգ Սինեգոբով
ԱշխարհԽարկովի գիշերային հարձակման մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հայտնել է BBC-ն հղում անելով Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին։
«Գիշերը ռուս օկուպանտները նորից տարբեր տեսակի զինատեսակներից մոտ 27 հարված են հասցրել Խարկովի բնակելի թաղամասերին: Հակառակորդը ցանկանում է բարոյալքել մեզ և շարունակում է քաոսային հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է նա։
Սինեգուբովն ասել է, որ Իզյում քաղաքի շրջանում մարտերը շարունակվում են։ Նա բնակիչներին խնդրել է հետևել տեղի իշխանությունների տարածած տարհանման մասին հաղորդագրություններին և ժամանակավորապես տեղափոխվել ավելի ապահով վայրեր։