«Ով դուրս գա սուրբ Ռուսաստանի դեմ, վաղ թե ուշ ինքն իր գլուխը կկոտրի»․ ակցիա՝ Սոֆիայում
ԱշխարհՍոֆիայում զանգվածային ակցիա է ընթացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դեմ։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Ժողովրդական ժողովի շենքի դիմաց։ Մարդիկ եկել էին Բուլղարիայի, Ռուսաստանի դրոշներով, «ՆԱՏՕ, դուրս արի» պաստառներով, նաև «Ով դուրս գա սուրբ Ռուսաստանի դեմ, վաղ թե ուշ ինքն իր գլուխը կկոտրի» պաստառներով։ Այս մասին հայտնում է RT ռուսական լրատվամիջոցը։
Ցույցի կազմակերպիչ, «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստանտին Կոստանտինովը կոչ է արել հրաժարական տալ կառավարությանը և հետ կանչել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։ Բուլղարիան դեռ զենք չի մատակարարել Ուկրաինային, սակայն, ըստ News Front-ի, այս նախագծին աջակցող քվեարկություն կարող է տեղի ունենալ այսօր։