Ուկրաինան խափանել է գերիների հերթական փոխանակումը․ ՌԴ ՊՆ
ԱշխարհՉորեքշաբթի օրը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել, Մոսկվան պատրաստ է եղել փոխանցել 251 մարդու, հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Կիեւի իշխանությունները երկար ժամանակ խափանում են ռազմագերիների փոխանակումը, ընդ որում՝ նախապես համաձայնեցված պայմաններով։ Ռազմագերիների այսօր նախատեսված փոխանակումը նույնպես խափանվել է ուկրաինական կողմից»,- ասել է Միզինցեւը։
Նրա խոսքով, օրվա ընթացքում փոխանակման համար հայտարարված 251 զինծառայողների ցուցակը բազմիցս ճշտվել է, հետագայում կրճատվել է մինչեւ 38 զինծառայող, իսկ այսօր «առավոտյան առանց բացատրության մերժվել է ուկրաինական կողմից»։
«Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինացի ռազմագերիների նախապատրաստումը 251 ուկրաինացի զինծառայողների մեծ ցուցակով իրականացվել է ամբողջությամբ՝ ներառյալ նրանց ուղարկումը նախնական տարածք՝ փոխանակման համար»,- ասել է նա։