ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի, ինչպես նաև Լավրովի տիկնոջ և դստեր դեմ
ԱշխարհԱմերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի, ինչպես նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տիկնոջ և դստեր դեմ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ԱՄՆ-ն նաև ամբողջական արգելք է սահմանել ամերիկացի գործարարների համար որևիցե ներդրում կատարել ՌԴ տնտեսությունում։ «Պատժամիջոցները կախված են իրավիճակից՝ դրանք կարող են թուլանալ կամ ավելի խստացվել», - ասել է նա։