ՆԱՏՕ-ի ղեկավարը դաշինքին կոչ է արել պատրաստվել «երկարատև դիմակայության» և պատժամիջոցների
ԱշխարհՀյուսիսատլանտյան դաշինքը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը վերանայել է իր ծրագրերը Ուկրաինայի վերաբերյալ, և այդ պատճառով պետք է պատրաստի երկարաժամկետ պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը վերանայել է Ուկրաինայի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր ծրագրերը, ուստի դաշինքը պետք է պատրաստվի երկարատև դիմակայության։ Անհրաժեշտ է ուժեղացնել մեր պաշտպանությունը, օգնություն ցուցաբերել Ուկրաինային և երկարաժամկետ պատժամիջոցներ նախապատրաստել»,- ասել է Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախօրեին Ստոլտենբերգը վստահեցրել էր, որ դաշինքի կողմից Ուկրաինային տրամադրվող զենքի քանակությունը չի հանգեցնի միջուկային տերությունների միջև պատերազմի։