Զելենսկին հաստատել է Ուկրաինայի անվտանգության ենթադրյալ երաշխավոր երկրների հանդիպումը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի անվտանգության ենթադրյալ երաշխավոր երկրների հանդիպումը անպայման կկայանա, և մի շարք երկրներ արդեն հաստատել են դա, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դա վերաբերում է ԱՄՆ-ին, Բրիտանիային, Թուրքիային, Լեհաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իսրայելին։ Սկզբունքորեն սրանք բոլորը չեն երաշխավորները, բայց ես նշել եմ այն երկրների անունները, որոնք արդեն պատրաստ են գալ ու քննարկել անվտանգության երաշխիքների ցանկը»,- ասել է նա։
Նրա խոսքով` այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումը առաջին քայլն է։
«Այնուհետև անվտանգության երաշխիքների միասնական ըմբռնում, իսկ հետո շփում ռուսական կողմի հետ», - շարունակել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հավելել է, որ մի շարք երկրներ պատրաստ են լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ որոշ երկրներ՝ ամբողջությամբ պատրաստ չեն։ Այդ իսկ պատճառով, ըստ Ուկրաինայի նախագահի, անհրաժեշտ է խորհրդակցություն կազմակերպել խորհրդականների մակարդակով, որոնք կքննարկեն փաստաթղթի մանրամասները։