Ավստրիան միացել է ռուսաֆոբիայի քարոզչությանը՝ արտաքսելով չորս ռուս դիվանագետների
ԱշխարհԻնչպես հայտնում են BBC-ին, Ավստրիան որոշում է կայացրել վտարել Վիեննայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի և Զալցբուրգում ՌԴ գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի։
«Այդ անձինք կատարել են գործողություններ, որոնք անհամատեղելի են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ, հետևաբար, նրանք հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն», - ասվում է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուս դիվանագետները պետք է լքեն Ավստրիայի տարածքը մինչև ապրիլի 12-ը։