Կանադայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին
ԱշխարհԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, ով գտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, լրագրողներին ասել է, որ կանչել է Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովին՝ բացատրելու Ուկրաինայի Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության կոտորածի մասին։ Այս մասին հայտնում է RT ռուսական լրատվամիջոցը։
«Անմարդկայնության հստակ նշաններ կան այն ամենի մեջ, ինչ մենք տեսանք Բուչայում»,- ասել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։
Ժոլին պարզաբանել է նաև, որ իր տեղակալին հանձնարարել է համոզվել, որ ՌԴ դեսպանը ծանոթ է ուկրաինական զորքերի կողմից ազատագրված Բուչայում և Իրպենում արված սարսափելի կադրերին, որոնք շրջանցել են աշխարհի բոլոր լրատվամիջոցները։ Մի քանի օր առաջ Կանադան պատժամիջոցներ է սահմանել 9 ռուսների և Բելառուսի 9 քաղաքացիների նկատմամբ՝ «Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը խախտելուն օժանդակելու և մեղսակցության համար» ձևակերպմամբ։
Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը Բուչայում խաղաղ բնակիչների սպանությանը։