Մարիուպոլում մարտերն ավարտվել են. Բասուրին
ԱշխարհԿԺԴՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները գործնականում մաքրել են Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական կազմավորումներից, հետևում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինի հայտարարությունից։ «Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Բասուրինը մանրամասնել է, որ առճակատումը շարունակվում է Ազովստալ ձեռնարկության նավահանգստային և արդյունաբերական գոտում։
Բացի այդ Ժողովրդական Միլիցիայի տվյալներով, «ուկրաինացի ազգայնականները հերթական սադրանքն են ձեռնարկել նավահանգստում» և հրկիզել «Դոնբաս» հսկիչ նավը։ Գերատեսչությունը չի բացառել, որ մոտ ապագայում Կիևի վերահսկողության տակ գտնվող արտասահմանյան լրատվամիջոցները «ռուս զինվորականներին վարկաբեկելու համար կսկսեն տեսանյութեր տարածել նավի անձնակազմի սպանված անդամների հետ»։
Ինչպես անցյալ շաբաթվա վերջին հայտնել էր Բասուրինը, մի քանի հազար ուկրաինացի զինյալներ շարունակում են մնալ Մարիուպոլում։ Նրա խոսքով՝ իրենք քաղաքը չեն վերահսկում, բայց ստորգետնյա անցումներով շարժվելու և առանձին դեպքերում դիմադրելու ունակություն ունեն։