Զելենսկու ելույթն ազգայնականների հետ համարվել է «անընդունելի» պատգամավորների կողմից
ԱշխարհԶելենսկին երկու ազովցիների հետ ելույթ է ունեցել Հունաստանի խորհրդարանի առաջ, ինչը սկանդալ է առաջացրել։
Նրա խոսքով՝ զինյալները ծագումով հույներ են։ Նրանցից մեկը դեմքը թաքցրել է դիմակի հետևում։ Տեսաուղերձում գումարտակի անդամները հայտարարել են, որ Մարիուպոլում շատ հույներ կան և օգնություն են խնդրել։ Նրանք որոշել են չխոսել Ազովում ծառայության դժվարությունների մասին:
«Ես չեմ խոսի այն դժվարությունների մասին, որոնք մենք ունենք ... Ուկրաինայի պաշտպանության ժամանակ Ազովի գումարտակում»,- ասել է զինծառայողներից մեկը տեաուղերձում։
Շատ պատգամավորներ բացասաբար են արձագանքել ելույթին։ Կուսակցություններից մեկի քարտուղարն ասել է, որ անընդունելի է ազգայնականներին ելույթի հրավիրելը, գրում է ՌԻԱ Նովոստին։