«Լուգանսկի մարզում ոչ մի հիվանդանոց չի մնացել» (լուսանկարներ)
ԱշխարհՈւկրաինական լրատվամիջոցները հայտնում են Լուգանսկի շրջանում ռուսական զորքի հրթիռակոծությունների հետևանքով ոչնչացված հոսպիտալների մասին տեղեկությունները։
«Լուգանսկի մարզում ոչ մի հիվանդանոց չի մնացել»,- այս մասին ասել է շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր մեր տարածաշրջանի բոլոր բուժհաստատությունները գնդակոծվել են։ Լուսանկարում Ռուբեժանսկայա հիվանդանոցն էր բացարձակ նորակառույց և ժամանակակից, ապահովված բարձր տեխնոլոգիական սարքավորումներով»,- գրել է Գայդայը: