Պուտինը հանդիպել է ՌԴ ԱԽ անդամների հետ ու հանձնարարել հակազդել Կիևի տեղեկատվական դիվերսիաներին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհուրդի անդամների հետ և հանձնարարել հակազդել ուկրաինական կողմից տարածվող տեղեկատվական դիվերսիաներին՝ այդպիսին որակելով Բուչայի դեպքերը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է ուկրաինական կողմի տեղեկատվական և այլ տիպի դիվերսիաներին հակազդելու անհրաժեշտության վրա՝ որպես օրինակ բերելով Բուչայում տեղի ունեցածը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Կիևի մարզի Բուչա բնակավայրից ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները տասնյակ մարդկանց մարմինների նկարներ էին հրապարակել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը թողել էին քաղաքը։ Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցած սպանդը կատարել են ռուսական զորքերը։ Մոսկվայում այս մեղադրանքը որակել են իբրև հնարովի, իսկ նկարներն էլ՝ բեմադրություն, պահանջելով անցկացնել անկախ դատաքննություն։