ԱՄՆ-ը ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ միջուկային մրցակցությունից. Պենտագոնի ղեկավար
ԱշխարհԱՄՆ-ը կարևոր է համարում Ռուսաստանի հետ միջուկային մրցակցությունից խուսափելը, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մեզ համար կարևոր է համոզվել, որ մենք չհայտնվենք միջուկային մրցակցության իրավիճակում, եթե հնարավոր է դրանից խուսափել», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Օսթինի խոսքերը ԱՄՆ Սենատում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով` ինքը չգիտի, թե «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչ է մտածում»։
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմի տեսակետից ՌԴ նախագահի մեջ չկա ոչինչ, «ինչից արժե վախենալ»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հեռացնի իր միջուկային զենքը Եվրոպայից։