Մարիուպոլի նոր քաղաքապետը հայտարարել է խաղաղ բնակչության շրջանում հինգ հազար զոհի մասին
ԱշխարհՄարիուպոլի նոր քաղաքապետ Կոնստանտին Իվաշչենկոն հայտնել է, որ Մարիուպոլում մարտերի ու գնդակոծությունների արդյունքում զոհվել է հինգ հազար խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 6-ին ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը Մարիուպոլի նոր քաղաքապետ է նշանակել «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր և «Ազովմաշ» գործարանի գլխավոր տնօրեն Իվաշչենկոյին:
Նրա խոսքով՝ քաղաքը լքել է մոտ 250 հազար մարդ։
Մարիուպոլը ամենամեծ քաղաքն է Ազովի ծովի ափին: Մարտի 7-ին ԴԺՀ-ն հայտնել է, որ քաղաքը շրջապատված է։ Մարտի 12-ին ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը Մարիուպոլն անվանել է ռազմական գործողությունների էպիկենտրոն: