Pink Floyd ռոք խումբը երգ է ձայնագրել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի
ԱշխարհՄեդուզա լայվ ուկրաինական լրատվամիջոցը հայտնել է, որ բրիտանական Pink Floyd ռոք խմբի անդամները գրեթե 30 տարվա մեջ առաջին անգամ երգ են ձայնագրել ի պաշտպանություն Ուկրաինայի։
Խմբի երկու անդամները՝ Դեյվիդ Գիլմուրը և Նիկ Մեյսոնը, կոմպոզիտոր/գրող/ռեժիսոր Նիթին Սունիի և բաս կիթառահար Գայ Պրատի հետ ստեղծել են Hey Hey Rise Up երգ:
«Մենք, ինչպես շատերը, զայրույթ և հիասթափություն ենք ապրել այս ստոր արարքի համար, երբ աշխարհի ամենաուժեղ տերություններից մեկը ներխուժել է անկախ, խաղաղ, ժողովրդավարական երկիր և սպանել նրա ժողովրդին»,-ասել է Գիլմուրը: