ԵՄ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառում
ԱշխարհԲրիտանիան, հետևելով ԱՄՆ-ին, պատժամիջոցների ցուցակում ներառել է Պուտինի և Լավրովի դուստրերին։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։
Ճապոնիան առավոտյան հայտարարեց 8 ռուս դիվանագետներին և առևտրային առաքելության անդամներին վտարելու մասին, իսկ ավելի ուշ միացավ ռուսական ածխի ներկրման արգելքին և որոշ ռուսական բանկերի ակտիվների սառեցմանը։
Արևմտյան նոր պատժամիջոցներ են սահմանվում՝ ի պատասխան ռուսական զորքերի կողմից Բուչայում ռազմական հանցագործություններին: Մեկ շաբաթվա ընթացքում G7-ի գրեթե բոլոր երկրները, Ավստրալիան և Նոր Զելանդիան խստացրին սահմանափակումները, իսկ Եվրոպան արտաքսեց ռուսաստանյան առաքելության հարյուրավոր անձնակազմի։