ՌԴ ՊՆ-ն հերքել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածի տեղեկությունը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Կիևի հայտարարություններն ապրիլի 8-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկի երկաթուղային կայարանին ՌԴ զինված ուժերի կողմից ենթադրյալ հրթիռային հարված հասցնելու մասին։ Ուրբաթ ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ տեղում հայտնաբերվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռի բեկորներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարություններն ապրիլի 8-ին Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա Ռուսաստանի կողմից ենթադրյալ «հրթիռային հարձակման» մասին բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ապրիլի 8-ին Կրամատորսկում ՌԴ զինված ուժերը կրակային առաջադրանքներ չեն ունեցել։
Նշվում է, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ, օգտագործում են միայն Ուկրաինայի զինված ուժերը։